Թարգեք վճարովի ապուշների լսել. Սամվել Մարտիրոսյան| Առավոտ

Nouvelles

Առավոտ | Ինչպե՞ս զանազանել հավաստի տեղեկատվությունը կեղծից հարցին ի պատասխան, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց՝ այսօր թացը չորից տարբերելը հեշտ չէ, որովհետեւ լուրջ պրոֆեսիոնալներ են աշխատում ապատեղեկատվություն ստեղծելու համար. «Այդ գործում ներգրաված են հազարավոր մարդիկ եւ նրանք աշխատավարձ են ստանում, որպեսզի այնպես անեն, որ մարդիկ հեշտ չկարողանան թացը չորից տարբերել»:

Այսօր «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկման ընթացքում Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ տվեց տեղեկատվություն ստանալու համար ընտրել այն լրատվամիջոցները, որոնք վստահելի են: Նրա խոսքով, այսօր նաեւ բազմաթիվ փորձագետներ են հայտնվել աշխարհում, որոնք մեծ գումարներ են ստանում հարեւան երկրից ու նստած վերլուծում են եւ այդ նյութերով ազդում մարդկանց ուղեղների վրա.

«Կարեւոր չի՝ մարդ ինչքան լուրջ դեմքի արտահայտությունով է խոսում, բայց չգիտես ինչու, լիքը մարդ, Հայաստանից լուրջ դեմքով նստած լսում են, այդ փորձագետներին: Կարճ ասած՝ թարգեք ամեն, հատկապես՝ վճարովի ապուշների լսել, լսեք այն լրագրողներին, որոնց գիտեք, կան շատ վստահելի լրատվամիջոցներ, որոնք առաջնագծում են, որոնց տված տեղեկատվությունը լրիվ հերիք է»:

Հարցին՝ տեսանյութերը, որոնք ոչ պաշտոնական են, որտեղ ռազմական գործողությունների տեսարաններ են կամ ադրբեջանական դրոշ տնկելու, ինչպե՞ս են ազդում հասարակության հոգեբանության վրա, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց՝ դրանք երկու կողմի վրա էլ մեծ ազդեցություն են ունենում.

«Ադրբեջանական կողմը Ֆեյսբուքում գովազդ է տեղադրում, որպեսզի այդ տեսանյութերը հայկական կողմին հասնեն, որովհետեւ համոզված են, դա, առնվազն, հոգեբանական ընկճվածություն է առաջացնում: Տեղադրում են նաեւ ռազմական հանցագործություններ պարունակող տեսանյութեր, որոնք ուղղված են ադրբեջանական եւ հայկական հասարակությանը: Ակնհայտ է, որ սրան պատրաստվել են նախապես»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

(Visited 410 times, 1 visits today)
Оцените статью