Հրատապ. անհայտ չարագործը պատանդներ է վերցրել ու սպառնում է պայթյուն իրականացնել

Nouvelles

Անհայտ չարագործը Մոսկվայի հյուսիսում գտնվող բնակարաններից մեկում պատանդներ է վերցրել և սպառնում է պայթյուն իրականացնել։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայություններում սեփական աղբյուրը։ «Գոլովինսկոե մայրուղի, շենք 8, բնակարան 1 հասցեում անհայտ անձը պատանդների է պահում։

Չարագործը պնդում է, որ պայթուցիկ ունի ու մտադիր է պայթեցնել այն»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Թե քանի մարդ է պատանդ վերցվել բնակարանում, առայժմ հայտնի չէ։

Շենքի մուտքն ու ելքը շրջափակված են, բնակիչներին չեն տարհանել։

 

(Visited 3 300 times, 1 visits today)
Оцените статью