Էրդողանն աշխարհի համար ավելի վտանգավոր է, քան Covid-19-ը․ Դավութօղլու

Nouvelles

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վտանգավոր է աշխարհի համար, քան կորոնավիրուսային համաճարակը»․ -հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, տեղեկացնում է The National-ը:

Դավութօղլուի խոսքով՝ Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետության մշակույթն է, որը տարածել են պոպուլիստ առաջնորդները` ինչպիսին Էրդողանն է:

«Ցեղապետության չափանիշը ընտրության բացակայությունն է, իսկ ընտրությունը ժողովրդավարության չափանիշն է։ Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, և կա խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորում են արտերկրում, շարունակելու ենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- հայտարարել է նա։

Դավութօղլուն կարծում է, որ երկիրը պետք է վերադառնա խորհրդարանական համակարգի, քանի որ ներկայիս նախագահական համակարգը միայն ճգնաժամեր է առաջացնում։

(Visited 55 times, 1 visits today)
Оцените статью