Արծրուն Հովհաննիսյանը պաշտպանության փոխնախարա՞ր. «Հրապարակ»

Nouvelles

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից ՊՆ-ում համառորեն խոսում են, որ փոխնախարարի թափուր երկու հաստիքներից մեկը մոտ օրերս կզբաղեցնի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, այս օրերին ոմանց կուռքը դարձած Արծրուն Հովհաննիսյանը, ով ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն է հաղորդում

ռազմաճակատից (երբեմն՝ իրականության հետ քիչ առնչվող) եւ անկախ առաջնագծում տիրող իրավիճակից՝ ոգեշնչում․ «Հաղթելու ենք»։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրա նշանակման հարցում շահագրգռված է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ «Անլուրջ բան է, հնարավոր չէ»,- մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեց Արծրուն Հովհաննիսյանը։

Թե ինչու հնարավոր չէ, փոխնախարարի համար պահանջվող չափորոշիչներին չի՞ համապատասխանում, Հովհաննիսյանը չցանկացավ ավելին մեկնաբանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

(Visited 566 times, 1 visits today)
Оцените статью