«Անունս Արցախ է» երգը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» որոշել է ընդունել որպես հիմնադրամի հիմն

Nouvelles

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» որոշել է Շուշան Պետրոսյանի «Անունս Արցախ է» երգն ընդունել որպես հիմնադրամի հիմն: Այս մասին հայտնում են հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

«Արցախն այսօր դեռևս մնում է ողջ հայ ժողովրդի վիրավոր սիրտը, որ տրոփում է բոլորիս և յուրաքանչյուրիս ներսում: Այդ տրոփյունները դառնում են խոսք, գործ, ծառայություն ու նվիրում, դառնում են նաև երգ: Ավետ Բարսեղյանի խոսքերով, Արման Ղազարյանի երաժշտությամբ և Շուշան Պետրոսյանի ձայնով ծնունդ ստացած «Անունս Արցախ է» երգը սկզբից մինչև վերջ սրտի տրոփյուն է, որի շնորհիվ էլ զորեղ արձագանք է ստանում ամեն ունկնդրի ներսում:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» որոշել է այս երգն ընդունել որպես հիմնադրամի հիմն՝ լի հույսով, որ դրա ազդեցիկ ու անկեղծ ոգին բոլորին կմղի իրենց նվիրաբերություններով շարունակական ներդրում ունենալու մեր հերոսներին և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ազգանվեր գործում:

Միասին մենք անպարտելի ենք»:

(Visited 115 times, 1 visits today)
Оцените статью