Ալեն Սիմոնյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Nouvelles

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ։

Փաշինյանի նամակը Պուտինին գրված է ժամանակակից ռուսերենով։ Դրա մասին տեղեկատվությունը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն ժամանակակից հայերենով։ ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հրապարակման, արձագանքել է ժամանակակից ռուսերենով։

Ինչպես տեսնում եք՝ խնդրո առարկա տեքստերը խեթերեն կամ սկյութերեն չեն։ Այնպես որ՝ հայ հանրությունը դրանք հասկանալու համար մեռած լեզուների մասնագետի կարիքը չունի։

Իսկ ՀՀ առաջին նախագահը լավ կլինի հրապարակի ԼՂ հարցի կարգավորման իր պատկերացումը, ստեղծված վիճակից ելքի իր առաջարկը։ Խորհրդավոր ակնարկներ անելու կարիք չկա։ Վարչապետի խոսնակը երեկ հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել առաջարկները։ Առայժմ ստացվել է մեկ առաջարկ՝ մեկնել Մոսկվա։ Վարչապետը հավանության է արժանացրել առաջարկը, որը մինչեւ օրս ի կատար չի ածվել։

Հույս ունենք ոչ այն պատճառով, որ առաջարկն արվել էր մերժվելու կանխավարկածով։

Ավելի վաղ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նամակին եւ ՌԴ ԱԳՆ արձագանքին, գրել էր.

«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։

Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։

Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։

Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ «Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»:

(Visited 1 160 times, 1 visits today)
Оцените статью