Մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք… հրոսակները վառվելու են դժոխքում․ Արծրուն Հովհաննիսյան

Nouvelles

«Մենք նշել ենք, և ես չեմ զլանում բազմիցս կրկնել՝ մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես դա իրականացնում են Ադրբեջանի Զինված ուժերը և ռազմաքաղաքական ղեկավարությունը», այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հավելեց․ «Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի, թշնամու դեմ՝ լինի դա Ադրբեջանի, թե Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչ կամ մեկ այլ պետության ահաբեկիչ կամ հրոսակ։ Մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք։ Իրենք դժոխքում են լինելու։

Այո, կռիվը երկար է, կայծակնային չէ, այո, մենք րոպեների, ժամերի կամ օրերի ընթացքում չենք հաղթելու իրենց, բայց մենք հաղթելու ենք։ Եվ իրենք վառվելու են դժոխքում»։

(Visited 1 022 times, 1 visits today)
Оцените статью