Մահացել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը, հաղորդում է «Հրապարակը»:
Վերջին օրերին նա բուժվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ կորոնավիրուսից։
Ընդամենը 10 օր առաջ նա հարցազրույց է տվել կայքերից մեկին, հերթական անգամ հանդես էր եկել իշխանությունների հասցեին խիստ քննադատությամբ։
Հիվանդությունն ընթացել է արագընթաց և անկանխատեսելի ծանր ելքով։
(Visited 566 times, 1 visits today)