Ռազմական դրության ժամանակ պետությունը կարող է ժամանակավորապես վերցնել քաղաքացիների գույքը

Nouvelles

Նախագիծն այս պահին քննարկվում է խորհրդարանում: Կառավարությունը սահմանվում է նաև գույքին հասցված վնասի փոխհատուցման պայմանները:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքը լրացնել նոր դրույթներով, որոնցով ահմանվում է, որ պետության կարիքների դեպքում պետությունը կարող է օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը:

Կառավարության այս առաջարկն այսօր քննարկվում է ՀՀ ԱԺ արտահերթ նիստում: Ինչպես հարցի զեկուցման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բաայանը, ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում առաջացած անհրաժեշտության դեպքում այս իրավական ակտով պետությունը կարող է ժամանակավորապես վերցնել և օգտագործել քաղաքացիներին ու կազմակրպություններին պատկանող գույքը:

Նախագծով սահմանվում են նաև գույքին հասցված վնասի փոխհատուցման պայմանները:

«Գույքը վերցնելու դեպքում արձանագրություն է կազմվում, որի համաձայն հետագայում փոխհատուցում է տրամադրվում: Այսինքն՝ եթե գույքը վնասվել է, հնարավորության դեպքում կվերանորոգվի, նոր կտրամադրվի: Եթե ոչնչացվում է, փոխարենը գումար կտրամադրվի»,- ասաց Բալայանը:

Օրենքում առաջարկվող նոր հոդվածով սահմանվում է, որ գույքը սեփականատիրոջը պետք է վերադարձվի ոչ ուշ, քան ռազմական դրության գործողության դադարեցումից հետո` 45-րդ օրը: Իսկ այն դեպքում, երբ հայտնի չէ օրինական տիրապետողը, ապա գույքը պահվում է ռազմական դրության գործողության դադարեցումից հետո 2 տարի, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: Այդ ընթացքում օրինական տիրապետողին չհայտնաբերելու դեպքում գույքը դառնում է պետության սեփականությունը:

«Գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում` դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով: Եթե գույքը վերադարձվում է վնասված կամ գույքի օգտագործման արդյունքում առաջանում է բաց թողնված օգուտ, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով»,- ասված է օրենքի փոփոխության նախագծում:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության առաջարկով, օրակարգում պաշտպանության ոլորտի հարցեր են:

 

(Visited 1 219 times, 1 visits today)
Оцените статью