Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի նախագահի խոսնակ

Nouvelles

Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում։

Նա շուտով կվերադառնա բանակի շարքեր։ Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։

Հաջողություն և կորով Ձեզ պարոն գեներալ»,-նշել է Վահրամ Պողոսյանը:

(Visited 144 times, 1 visits today)
Оцените статью