Արաքսի հովիտը պետք է դառնա Ադրբեջանի բանակի գերեզմանոցը

Nouvelles

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե Բաքուն պատրաստ է հրադադարի նոր համաձայնագրի, բայց եթե Հայաստանը ընդունի հակամարտության կարգավորման սկզբունքները։

«Այո, մենք պատրաստ ենք, ես բազմիցս հրապարակային ասել եմ դրա մասին: Մենք պատրաստ ենք համաձայնեցնել կրակի դադարեցումը», – նշել է Ալիևը` հավելելով պայմանով, որ Հայաստանը դուրս գա «օկուպացված տարածքներից», ինչպես նաև պնդել է` Հայաստանը պետք է տարածքները վերադարձնելու պարտավորություն վերցնի, որը չի անում։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ալիևի ՝ շարունակ հրադադարի մասին արված հայտարարությունները վկայում են, որ նա սպառել է զինուժը, նրան համալրում է պետք. «Նստել է հայկական հրթիռների վրա ու չի կարողանում շարժվել։ Չլսել, ջախջախել մինչև վերջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ երբ թուրքը խոսում է խաղաղությունից, նա պատրաստվում է պատերազմի.«Սա հին հունական իմաստություն է. խփել մինչև վերջ։ Բայց մի բան զգուշացնեմ՝ ուսումնասիրելով հրապարակված քարտեզը, կարևոր եմ համարում, որ մեր զորքը հենվի Արաքսի վրա, ինչքան հնարավոր է Մեղրիից հեռու պետք է քշել նրանց։

Անթույլատրելի է դրանց այնտեղ մնալը, դա կատաստրոֆկ սխալ կլինի մեզ համար, Արաքսի հովիտը պետք է դառնա Ադրբեջանի բանակի գերեզմանոցը։ Եթե դա չեղավ՝ կատաստրոֆիկ սխալ կլինի։ Նրանք եթե հրադադարի ժամանակ ինչ ուզում անում են, հետագայում էլ ռուսական զենքը գնելու են ու գրոհեն Մեղրիի վրա։ Ինձ հայկական կողմի անհոգությունը դուրս չի գալիս»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

(Visited 2 981 times, 1 visits today)
Оцените статью