Րոպեներ առաջ Արծրուն Հովհաննիսյանը հետախուզական տվյալ հայտնեց

Nouvelles

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըստ հետախուզական տվյալների Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները

նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները։

Բոլորս հասկանում ենք դա ինչի համար է կատարվում»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

(Visited 57 075 times, 1 visits today)
Оцените статью