Իլհամ Ալիեւը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել նոր հրադադարի ռեժիմը Ղարաբաղում:
«Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը: Սակայն միեւնույն ժամանակ Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ կողմ են սկզբունքներին, որոնք մշակվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ», ասել է նա:
Նա ասել է, որ երկու օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի դիվանագիտական լուծում, ավելացնելով, որ Հայաստանը ՄԱԿ-ի բանաձեւերի համաձայն պետք է պարտավորություն վերցնի հողերն ազատելու մասին։
Ալիեւը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը դեմ է երրորդ երկրների ներգրավմանը եւ հակամարտության ընդլայնմանը։
Ալիեւը երկու օրում երկրորդ անգամ է պատրաստակամություն հայտնում դադարեցնել կրակը, բայց պահելով ներկայիս շփման գիծը։ Լրագիրն անդրադարձել է այս հարցին, դա կապված է թե ռազմաճակատում ստեղծված իրադրությամբ, թե Արցախի անկախության ճանաչման խնդրի ակտուալացմամբ։ Երեկ նոր տարր ավելացավ իրավիճակին՝ Իրանը Խոդաֆերինի եւ Նախիջեւանի սահմանին կուտակել է ծանր տեխնիկա։
Հայկական կողմի խնդիրը մնում է նույնը՝ Ադրբեջանը խախտել է հնարավոր բոլոր նորմերը եւ ավելի վաղ հայտարարել, թե ոչ մի բազային սկզբունքներ չեն գործում, եւ ստատուս քվոն պետք է պահպանել։
Շատ կարեւոր է, թե ով ինչ դիրքերից է հանդես գալիս, եւ Հայաստանը պարտավոր է հստակ ու աներկբա դնել իր պահմանները, մասնավորապես 1994-ի դիրքերին վերադարձը եւ Արցախի կարգավիճակը։ Իսկ հայ հանրությունը գոնե այս օրերին պետք է վերջ տա նվնվոցին ու միսկրծոցիին,
նախկին-ներկա, արեւմտամետ-ռուսամետ անհեթեթ լեզվակռվին ու լծվի մեկ խնդրի՝ հայկական իրավունքների պաշտպանությանն ու ճանաչմանը։