Հրատապ. թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. կիրառվում է ռազմական ավիացիա

Nouvelles

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ այսօր կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը,

այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

(Visited 654 times, 1 visits today)
Оцените статью