Արայիկ Հարությունյանի դիմումն ու Էրդողանի մեսիջը Պուտինին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Nouvelles

Թուրքիան կշարունակի փորձարկել Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը, այսօր ՝ հոկտեմբերի 23-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է EurAsia Daily-ն:

«Անկարան չի պատրաստվում հաշվի առնել ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում: Մենք Միացյալ Նահանգներին չենք հարցնի, թե ինչ անել », – ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Միևնույն ժամանակ, Էրդողանը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը, որի անդամ է հանդիսանում նաև Թուրքիան, արդեն մի քանի տարի է իր սպառազինության մեջ ունի ռուսական արտադրության С-300 հակաօդային պաշտպանության համակարգեր:

«Հունաստանն ունի С-300 համակարգեր և դրանք օգտագործում է։ ԱՄՆ ինչ-որ բան ասո՞ւմ է»,- հարց է հղել Էրդողանը։

 

(Visited 20 496 times, 1 visits today)
Оцените статью