Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն տարածեց

Nouvelles

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկուսարանի մոտ նրան դիմավորել են աջակիցները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ մի կողմ է դնում իր բոլոր քաղաքական հակասությունները. ներկայումս իր և կուսակցության հիմնական խնդիրն է՝ աջակցել Արցախին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում։

«Բոլորիցդ շնորհակալ եմ: Էսօր տեսնելով՝ պատերազմ ա, ամբողջ աշխարհի հայությունը՝ փոքրումեծ, բոլորի նպատակը հաղթանակն է, միասնությունը պետք է լինի ամեն մեկն իր մասով: Դա պետք է անենք, որ մեր բոլորի նպատակները իրականանան»,- դուրս գալով ԱԱԾ մեկուսարանից, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ մեկուսարանում ի՞նչ եք արել Արցախի համար, Գ. Ծառուկյանը պատասխանեց. «Ինչ-որ պետք ա՝ մարդկանց տեղավորելով, աջակցելով, գումարային փոխանցումներ անելով, օգնելով, զանգելով… Արցախի նախագահի հետ կապի մեջ եմ մտել, ամեն ինչ էլ արել են, և դրանով չի սահմանափակվելու, դա շարունակական է»:

Հարցին՝ մի կողմ դնելո՞ւ եք Ձեր քաղաքական հակասությունները, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Այս պահին, ես իմ թիմակիցներին էլ եմ ասել, էսօր մի մարդու պես, չի կարող լինել որևիցե խնդիր, որ բոլորս այս վիճակից դուրս գանք, որից հետո մենք մեր տեսակետները կհայ

(Visited 7 968 times, 1 visits today)
Оцените статью