Հաշվարկները հենց սկզբից սխալ էր արվել… Աշոտ Ասատրյան

Nouvelles

Հաշվարկները հենց սկզբից սխալ էր արվել: Իրենց աչքի առաջ ունենալով 2016 թվականի ապրիլյան մարտերը, որոշել էին ընդամենը մեկ շաբաթում հասնել հաջողության. այս մասի « Ֆեյսբուք»-ի իր էջում գրո է Տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Սարգսյանը:

« Դրա համար թշնամին մի քանի անգամ ավելացրել էր վարձկան զորքերի քանակը, եթե այն ժամանակ թուրք ռազմական հրամանատարները Թուրիքիայից էին աջակցում իրենց խորհուրդներով ադրբեջանցի հրամանատարներին, ապա հիմա իրենք անձամբ են նստած հրամանատարական կետերում , իսկ ադրբեջանցի հրամանատարներին ուղարկել են առաջնագիծ զուտ գլխաքանակ ապահովելու:

Ըստ հաշվարկների կլիներ հարձակում ամբողջ սահմանի երկայնքով ու քանակի վրա հույս դնելով պետք է ընդամենը մեկ շաբաթում հասնել շոշափելի հաջողության…

Չէին հասկանում որ հայրենիքի համար կռվող զինվորին չեն կարող հաղթել հազարավոր վարձկանները, չէին հասկանում որ հայ հրամանատարի դեմ թուրք հրամանատարները անելու բան չունեն, քանի որ իրենց գիտելիքները գրքերից վերցված գծագրություններ են:

Ընդանում է պատերազմի 26-րդ օրը, ադրբեջանական կողմը բազմաթիվ դիակներ ու խնդրներ ունի, մաշվել է ահաբեկիչների զորքը, հնարավոր չէ անթիվ-անհամար կենդանի ուժ բերել, այն դեպքում, որ վարձկանները փորձում են փախնել հետ:

Հայկական կողմը այդ ընթացքում եթե ազատ ժամանակ է ունենում առաջին գծում խորոված է անում ու ձեռի հետ խոցում է երբեմնի անխոցելի համարվող թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ները:

Մերոնք փաստացի պատմություն են կերտում ու ամբողջ աշխարհին ցույց են տալիս ռազմական գործողությունների արվեստը»:

(Visited 549 times, 1 visits today)
Оцените статью