170 զինծառայողի վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում

Nouvelles

Սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր 170 հայ զինծառայող է փրկվել, ովքեր մնացել էին ադրբեջանական վերահսկողության տակ, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին լրագրողներին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այդպիսի քանակ չկա, իհարկե։ Լինում են դեպքեր, այսօր էլ է եղել, երեկ էլ, որ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողանում են որոշ առանձին խմբեր կամ անհատ զինծառայողներ,

որոնք նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ հայտնվել են ինչ-որ տեղ, դրությունից փրկվել են, դուրս են գալիս։ Բայց մեծ խմբավորման մասին խոսք չկա»,- ասաց նա։

(Visited 591 times, 1 visits today)
Оцените статью