Վերջապես իրավիճակ փոխվեց՝ Ռուսական դրոշը ծածանվեց Հայկական հողում

Nouvelles

Երևանից Արցախ հումանիտար բեռներ տեղափոխելիս ուշադրությունս գրավեցին ճանապարհին տեղի ունեցած փոփոխությունները: Սկզբում նկատեցի, որ տեղաբնակ մարդկանց դեմքերին վերադարձել է ժպիտը:

Հետո տեսա, որ շատ տեղերում Հայաստանի և Արցախի դրոշների միջև հայտնվել են Ռուսաստանի դրոշներ, ինչն էլ ինձ ստիպեց ավելի ուշադիր լինել:

Պատճառը իրեն շատ սպասել չտվեց: Հայաստան Նախիջևան սահմանի երկայնքով անցնող ճանապարհի տարբեր մասերում նկատեցի ռուս սահմանապահների խմբեր, որոնք շրջանցելով մեր բարձված մեքենան շարժվում էին առաջ, էլ չիմացա դեպի Սյունիք, դեպի Արցախ, թե դեպի հայ-նախիջևանյան սահման: Կարևոր էլ չէ, որ ես իմանամ, բայց փաստը փաստ է, որ դեպի Նախիջևան ու դեպի Արցախ սահմաններին ծածանվեց ռուսական դրոշը՝ ՈՒՌԱ՜Ա՜Ա՜Ա՜…

Հ.Գ. Հուսով եմ, իրավիճակի նման փոփոխությունը սառը ցնցուղ կլինի էրդողանի, ու իր պուճուր հոգեզավակ իլխամի համար, իսկ սիրիացի վարձկանները տակները արդեն հաստատ լցնում են, քանի որ իրենց մաշկի վրա մեկ անգամ չէ, որ զգացել են ռուսների կործանիչ ուժի ազդեցությունը:

Հ.Գ.Գ. Կարծում եմ տեղի ունեցած փոփոխության արդյունքները առավել բացահայտ կերևան առաջիկայում սպասվող բանակցությունների ժամանակ:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

https://newhours.ru/

 

(Visited 41 451 times, 1 visits today)
Оцените статью