Ես կմիանամ Հայոց բանակին, եթե անհրաժեշտ լինի․ Լևոն Արոնյան

Nouvelles

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Նորվեգիայում՝ Chess24-ի թղթակցին տված հարցազրույցում, ասել է. «Իմ երկիրը հարձակման է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

Մենք փորձում ենք պաշտպանել ինքներս մեզ և աշխարհում ապրելու մեր իրավունքը։ Յուրաքանչյուր հայի համար այժմ սա գլխավոր խնդիրն է։

Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ երկրին։ Եթե իմ երկրի համար անհրաժեշտ է, որ ես ծառայեմ բանակում, ես կանեմ դա։

Կարող եմ ասել, որ սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի սկսվելուց ի վեր նորմալ չէի կարողանում քնել և չէի կարողանում կենտրոնանալ շախմատի վրա։

Միևնույն ժամանակ, դա թույլ տվեց ինձ հանգստանալ, քանի որ ես մտածում էի միայն իմ ընկերների և ընտանիքի մասին, որոնք պատերազմում էին և ընդհանրապես չէի մտածում շախմատի մասին»,- ասել է Արոնյանը։

Նա նաև հավելել է․ «Իմ երկու պապերն էլ կռվել են պատերազմում։ Պապս թողել է երկու երեխաներին և գնացել պատերազմ՝ առանց հարցնելու, ճիշտ է դա, թե սխալ։ Նա գիտեր, որ պետք է դա աներ։ Ես էլ եմ այդպես զգում»։

(Visited 60 times, 1 visits today)
Оцените статью