Ալիև, բարի գալուստ դժոխք․ Արծրուն Հովհաննիսյան

Nouvelles

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է․

«Ալիև, բարի գալուստ դժոխք։ Հետիդ բազմագույն ու բազմաերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի…»։ «Էն որ գրել էի վաղը՝ այսօր եղավ։ Ու մտածեք, թէ ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին ու հրամանատարին»։

Նշենք, որ քիչ առաջ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․ «Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»։

Արծրուն Հովհաննիսյանն այսօր հայտնել էր․ «Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Մի արեք նման բաներ»

(Visited 1 065 times, 1 visits today)
Оцените статью