ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն օրեր առաջ հերթական անգամ մեկնել էր Արցախ՝ ռազմաճակատ։ Միքայելյանը մարտի դաշտում վիրավորվել է։
Այդ մասին Factor TV-ին հայտնեցին ԵԿՄ-ից՝ մանրամասնելով, որ վիրավորումը բեկորային է՝ գլխի և ուսի հատվածում։ ԵԿՄ վարչության նախագահը հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։
Հիշեցնենք, որ Միքայելյանն այս ընթացքում ԵԿՄ մի քանի խումբ կամավորականների ճանապարհել է Արցախ և ինքն էլ պարբերաբար մեկնում էր։ Մերի Մարտիրոսյան
(Visited 205 times, 1 visits today)