Թերագնահատում եք թշնամուն… Արտյոմ Հակոբյան

Nouvelles

Արտյոմ Հակոբյանը գրել է.

Թերագնահատում եք թշնամուն!!! Իրենք իրենց պրոպագանդան են անում՝ ի շահ իրենց։ Դուք միայն ծաղրում եք իրենց, չգիտակցելով, որ տարածում եք իրենց, թեկուզև անհեթեթ, բայց փաստացի աշխատող սուտը։ Ինչ հիմարություն ասես կիսվում եք ձեր դատարկամիտ էջերում։

3- 4 տարվա անիմաստ նյութեր եք տարածում՝ առանց խորանալու դրանց բովանդակության և կարևորության մեջ։ 100% ճիշտ են վարվել իրենք, որ արգելափակել են իրենց մոտ բոլոր սոց ցանցերը, քանի որ գիտեին, որ մարազմ ա տիրելու, ոնցոր հիմա մեզ մոտ ա տիրում։

Օրը 100 գրառում անելով՝ անիմաստ, դատարկ, ու անբովանդակ , ի՞նչ եք ուզում ապացուցեք, որ դուք ֆեյսբուքում դեմք ե՞ք։ Տափակ մտքերով ու խորհուրդներով, հումորներով ու նույն նյութը հազարավոր ռեփոստներով՝ կապ չունի ճիշտ թե սուտ, ինքնահաստատվում ե՞ք։ Էս ի՞նչ եք անում, էս ու՞ր եք հասել այ մարդիիիկ։

Հ.Գ. էլ ներվ չկա։

Արտյոմ Հակոբյան

(Visited 725 times, 1 visits today)
Оцените статью