Ալիևը դժգոհ է Հայաստան ռուսական զենքի մատակարարումից

Nouvelles

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ իր երկիրը մտահոգություն է արտահայտել ռուսական կողմին` կապված նրա հետ, որ «առճակատման ակտիվ փուլում Ռուսաստանի քաղաքներից հսկայական քանակությամբ զենք է տեղափոխվում Հայաստանի տարածք»․ «Սա մեր հասարակության մոտ շատ հարցեր և տարակուսանք է առաջացնում:

Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք հրապարակել այս ընթացքում ռուսական կողմից Հայաստան առաքումների ցանկը` ինչ տրանսպորտային միջոցներով և որ ավիաընկերություններով են դրանք է առաքվել:

Մեզ համար դժվար է հավատալ, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, զինում էր հայկական կողմը հակամարտության ակտիվ փուլում:

Մեր տեղեկություններով, այս սխեմայում ներգրավված են հայկական ծագմամբ ռուսաստանյան խոշոր ձեռնարկատարեր և զենքի վաճառքով զբաղվող հայտնի գործարարներ, ովքեր գտնվում են միջազգային պատժամիջոցների ներքո: Եվ ռուսական կողմին դիմելու մեր նպատակներից մեկն այն էր, որպեսզի կարգավորեն այդ հարցը», – ասել է Ալիևը «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում:

(Visited 443 times, 1 visits today)
Оцените статью