Հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն. #Инфотека24. տեսանյութ

Nouvelles

Ադրբեջանցի զինվորին, որը գերի է վերցվել Արցախի պաշտպանության բանակի կողմից, հայ բժիշկները վիրահատել են։

Սրան զուգահեռ, երեկ համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են Ադրբեջանում գնդակահարում հայ երկու ռազմագերիներին։

Այս միջադեպը երկու բանակների, երկու ժողովուրդների միջև տարբերության լավագույն ցուցանիշն է:

«Infoteka 24» ալիքը բացառիկ տեսանյութ է ներկայացրել:

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են հայ ռազմագերիների գնդակահարման վայրն ու ժամը։

Տեսանյութն անհրաժեշտ նկարագրությամբ կուղարկի միջազգային մարմիններին` ըստ իրավասության:

(Visited 457 times, 1 visits today)
Оцените статью