Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվին և Երևանի տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարությունների գծով անհրաժեշտ է հանդիպում հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների մշակման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովի կարծիքով, Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է և պետք է ընթանա տեղում պայմանավորվածությունների իրագործմանը զուգահեռ։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, Ղարաբաղում անհրաժեշտ է խաղաղապահների տեղակայել։
Նա նաև ասել է, որ Մոսկվայի կարծիքով, Ղարաբաղում պետք է ռուս դիտորդներ լինեն, բայց վերջին խոսքը հակամարտող կողմերինն է։
(Visited 1 871 times, 1 visits today)