Ինձ արգելում են մուտք գործել Ադրբեջան, և պատճառներից մեկը ՍԱ է… Ալեքսանդր Զատուլինը` Արցախի անկախության ճանաչման մասին

Nouvelles

«Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, և սա է պատճառներից մեկը, որ ինձ արգելում են մուտք գործել Ադրբեջան: Եվ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետական ​​մակարդակով ճանաչելու հարցը, ըստ իս, դժվար թե լուծվի ռազմական գործողությունների ընթացքում»,-ասել է ռուս քաղաքական գործիչ, պատգամավոր Ալեքսանդր Զատուլինը:

«Ժամանակին Հայաստանի իշխանությունները խոստանում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը հար ձակվի նրա վրա: ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի ներքին գործն է: Սակայն ես խորհուրդ չէի տա այս քայլին գնալ ներկայումս, որովհետև դա միայն կխթանի լարվածությունը և լրացուցիչ պատճառներ կստեղծի

Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչը, իհարկե, արդարացում կդառնա նրանց նոր դիվանագիտական ​​և ոչ միայն դիվանագիտական գործողությունների համար: Ինչ վերաբերում է ուրիշ երկրների կողմից ԼՂՀ-ի ճանաչմանը՝ այստեղ շատ բան կախված է այս պետությունների հետ Հայաստանի

հարաբերություններից: Պատրա՞ստ են առանց Հայաստանի կողմից ճանաչման ճանաչելու Արցախը, թե՞ ոչ: Ի՞նչ կտա այդ ճանաչումը ռազմական գործողությունների ներկայիս իրավիճակում, եթե այն ճանաչող երկիրը հեռու է տարածաշրջանից ու հնարավորություն չունի իսկապես օգնելու հայկական կողմին»,-հավելել է Զատուլինը:

(Visited 425 times, 1 visits today)
Оцените статью