Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ

Nouvelles

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե անհապաղ կխզի դիվանագիտական հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Ալիևը նման հայտարարություն է արել թուրքական «Haberturk» հեռուստաալիքն տված հարցազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Չեմ հավատում, որ ինչ-որ մի երկիր կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ մեկ ժամ էլ չի անցնի, ինչ մենք կխզենք այդ երկրի հետ բոլոր դիվանագիտական կապերը»,- հայտարարել է Ալիևը։

Նա, միաժամանակ, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայումը պետք է լինի բացառապես Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությամբ։

Ալիևը նաև շարունակել է համոզել ամբողջ աշխարհին, թե ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններին Թուրքիայի ոչ մի քաղաքացի չի մասնակցում։

 

(Visited 535 times, 1 visits today)
Оцените статью