Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել և անդրադարձել է Թալիշ գյուղին

Nouvelles

Հադրութ քաղաքի ուղղությամբ երեկ կատարված դիվերսիոն-հետախուզական փորձերը կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել, և քաղաքը գտնվում է հայկական ԶՈւ լիարժեք հսկողության տակ:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, իրավիճակը ներկայացնելով, հաստատել է, որ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, նրա կողմից շարունակվող մարտական գործողությունները հաստատում են, որ Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունները բացարձակ չի կատարել և չի էլ պատրաստվել կատարել:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև առանձին հատվածներում տիրող իրավիճակին:

«Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը, քանի որ հյուսիսային հատվածերում կատարել ենք որոշակի վերախմբավորումներ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ,

հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակել, ես մի քանի անգամ խնդրել եմ, որ կոնկրետ գյուղերի, դիրքերի, մատույցների վերաբերյալ կատարված հրապարակումներից չկատարենք եզրակացություններ»,

-ասել է նա:

(Visited 5 132 times, 1 visits today)
Оцените статью