Հրատապ. թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում. ԱՀ ՊՆ

Nouvelles

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:

Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ:

Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով

օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,- տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 

(Visited 534 times, 1 visits today)
Оцените статью