Ադրբեջանի նպատակն է Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը. ԱԳ նախարար

Nouvelles

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հայտարարեց` Ադրբեջանն իր ռազմական գործողություններով թիրախավորում է խաղաղ բնակչությունը: Ադրբեջանն օգտագործում է թուրքական զինուժ, որի պատճառով ունենք զոհեր եւ վիրավորներ:

Քաղաքացիական ենթակառուցվածքները շատ են տուժել Ադրբեջանի ագրեսիայից` դպրոցները, մանկապարտեզները, էներգետիկ 25 ենթակառուցվածք, եւ այլն ոչնչացվել է:

ԱԳՆ ղեկավարի խոսքով` Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան բացահայտեց իրական նպատակը՝ Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջում։ Ադրբեջանն անտեսում է քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների տարանջատման կոչերը, ռազմական օբյեկտները տեղակայում է քաղաքացիական բնակչության շրջանում։

Նա հիշեցրեց, որ վարձկանների մասնակցությունը հաստատում են ոչ միայն հայկական, այլեւ միջազգային աղբյուրները:

Նախարարը կրկին շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին եւ ՌԴ ԱԳ նախարարին, որոնց հետ համատեղ հնարավոր եղավ հասնել այս համատեղ հայտարարությանը: «Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը` չի դադարեցնում կրակելը:

Միայն դրանից հետո կարող ենք խոսել այլ հարցերի մասին: Մենք կողմ ենք խաղաղության եւ կրկնում ենք՝ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի: Հայաստանը Արցախի միակ երաշխավորն է, անելու ենք ամեն ինչ` պաշտպանելու նրան:

Մենք դեռ կշարունակենք շփումները՝ ամրացնելու հայ-ռուսական հարաբերությունները»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

(Visited 144 times, 1 visits today)
Оцените статью