Քիչ առաջ Զոհրաբ Մնացականյանը հայտարարություն է տարածել

Nouvelles

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը` շարունակելով հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա:

Այս մասին նախարարը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները:

Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»,- գրել է Մնացականյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ:

(Visited 23 768 times, 1 visits today)
Оцените статью