Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել, որը հուզել է բոլորին

Nouvelles

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այս պատերազմին ես էլ իմ բաժինն եմ դնում, խոսքը անձամբ իմ ծառայության մասին չէ, որը շատ փոքր է։ Խոսքը գնում է իմ ընտանիքի անդամների, իմ համակուրսեցիների ու աշակերտների մասին, ովքեր պատերազմի թեժ կետերով են անցնում։

Նրանցից ոմանք հերոսացել են արդեն կենդանի թե հավերժացած, բայց հերոս են։

Ես ձեզանով եմ ապրում եղբայրներ ու քույրեր։

Այսօր էլ ճանապարհեցի նրանցից մեկին, ով չափազանց թանկ է իմ համար, ով մեծ նվիրումի և հմտության կրող է, ով զինվորականի ճանապարհը իմ օրինակով  է ընտրել։

Հպարտ եմ քեզանով իմ կրտսեր եղբայր, հաղթանակած դառնաս տուն»։

(Visited 81 times, 1 visits today)
Оцените статью