ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հանդես է եկել հայտարարությամբ. «Կարծում եմ, որ աշխարհի քարտեզում շուտով կհայտնվի նոր ճանաչված պետություն` Արցախի Հանրապետություն անվանումով։
Արցախի միջազգային ճանաչումը չունի այլընտրանք։ Արցախը անկախացել է 1991թ.-ին և արդեն ժամանակն է, որ նրա անկախությունը ճանաչվի։
Անկախության ճանաչումը կբացառի ադրբեջանական ագրեսիան և կապահովի Արցախի անվտանգությունը»։
Նա հավելել է, որ ՌԴ-ն՝ որպես Հայաստանի դաշնակից, պետք է լինի Արցախի անկախության առաջին ճանաչողներից մեկը:
(Visited 1 171 times, 1 visits today)