Ալիևի իշխանության հարցը. Ռուսաստանի հաջողության բանալին

Nouvelles

Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ պայմանավորվածությամբ ձեռք բերված հրադադարը խախտում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: Եվ ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը պարկեշտ է, իսկ Թուրքիան՝ ոչ:

Հրադադարը խախտում է Թուրքիան, որովհետեւ Ադրբեջան չկա, այդպիսի պետություն դե ֆակտո գոյություն չունի: Այն վերածվել է Կովկասը պատերազմի մեջ ներքաշելու եւ ահաբեկչական որջի վերածվելու պլացդարմի, ինչը Ալիեւի իշխանության գինն է:

Թուրքիան բավականին հստակ հայտարարել է իր նպատակները՝ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ, կամ սիրիական տարբերակ, այսինքն Ռուսաստանի հետ այլ ձեւաչափ:

Թուրքիայի նպատակները մերժվել են, համենայն դեպս հրապարակային հայտարարությունների տեսքով: Ամբողջ հարցն այն է, որ պետք է մերժել Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը, այլապես Անկարան շարունակելու է պատերազմական շանտաժը: Այստեղ է, որ առաջանում է հարցը, թե կա՞ այդ ներգրավվածությունը գործնականում մերժելու ցանկություն եւ կարողություն:

Հայտարարելով Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարման հանդեպ հավատարմության մասին, ՌԴ նախագահ Պուտինն արձանագրեց, որ Ռուսաստանը թույլ չի տա ռազմական գործողությունների մասշտաբային տարածում Հայաստանի սահմանի ուղղությամբ: Հարցն այն է սակայն, որ Թուրքիայի «խաղադրույքը» ադրբեջանական պլացդարմն է եւ այն պետք է զսպել այդ ուղղությամբ:

Իսկ այստեղ Ռուսաստանը եւ գործնականում բոլոր ներգրավված այլ ուժային կենտրոնները, բացառությամբ Ֆրանսիայի, պահում են պարիտետ: Իրական քաղաքականության ռեժիմում դա գուցե այդքան էլ այդպես չէ, սակայն «Ադրբեջան» պլացդարմի համար նրանք պայքարում են Թուրքիայի հետ՝ մասնավորապես Իրանն ու Ռուսաստանը:

Անկարան փորձում է օգտվել այդ հանգամանքից: Դրանից օգտվում է նաեւ Իսրայելը, որից Ալիեւը գնում է իշխանություն սպառազինության տեսքով: Այդ սխեմայի միակ գործուն հակազդեցությունն առայժմ հայկական զինուժն ու հայությունն է, արդեն երկու շաբաթ:

Մեխանիզմը ամբողջությամբ կանգ կառնի այն պարագայում, երբ Ալիեւը զրկվի իշխանության մատակարարումից: Հրադադարի հանձնառությունը հրապարակավ ստանձնած Ռուսաստանը կհաջողի, եթե կարողանա լուծել այդ խնդիրը:

Եթե իհարկե Մոսկվայում որեւէ մեկը ոչ հրապարակային մակարդակում չի դրել ընդամենը Բաքվի իշխանության թուրք-իսրայելական տանդեմի հետ Ռուսաստանն էլ բաժնետեր դարձնելու վտանգավոր խնդիր, ընդ որում՝ թե Հայաստանի, թե հենց ռուսական պետականության համար:

(Visited 6 074 times, 1 visits today)
Оцените статью