Պատերազմն ավարտված չէ, սա հրադադար է. Արծրուն Հովհաննիսյան

Nouvelles

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչքա՞ն է տևելու հարդադարը, կա՞ արդյոք հստակ պայմանավորվածություն։ «Չեմ կարող ասել, ես չունեմ այդպիսի տեղեկություն, թե ինչ ժամկետ է ֆիքսված։ Իմ կարծիքով՝ դրա մասին կհայտարարվի»,- ասաց նա։

Անդրադառնալով գերիների փոխանակման հարցին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Հրադադարն ունի հենց այդ նպատակը, երբ դա կիրականացվի, լրացուցիչ կհայտարարենք կենդանի մնացած գերեվարվածների մասին»։

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ պայմանավորվածության համաձայն՝ հրադադարի ժամանակահատվածում պետք է լինի Կարմիր խաչի աշխատանքը։ «Եթե այսպիսին չեղավ, մենք կկասեցնենք գործընթացը»,- ասաց նա՝ հավելելով, որ առանց Կարմիր խաչի ներկայացուցիչների ադրբեջանական կողմը պրովոկացիաների է դիմում։

Հարցին, թե հայկական կողմը որքա՞ն դիակներ ունի մարտի դաշտում, նա պատասխանեց․ «Մեր զոհերի մասին տեղեկություններն ամեն օր թարմացվում են, հրադադարը ևս մեկ հնարավորություն է, որպեսզի ավելի ստույգ տեղեկություններ լինեն»։

Նա նաև հավելեց՝ պատերազմն ավարտված չէ, սա հրադադար է։ Երբ երկարատև հրադադարի պայմանավորվածություն լինի, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել դիրքային փոփոխությունների մասին։

(Visited 264 times, 1 visits today)
Оцените статью