Արայիկ Հարությունյանը մի քանի ժամով հետաձգել է ասուլիսը

Nouvelles

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի ժամով հետաձգել է հոկտեմբերի 10-ին նախատեսված ասուլիսը։

«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին»,

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացնում է Արցախի նախագահը սոցիալական ցանցի իր էջում։

Ասուլիսը հրավիրվել էր ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի թողած հետևանքները և ժողովրդի անկոտրում պայքարը:

(Visited 101 times, 1 visits today)
Оцените статью