Այս պահի դրությամբ հիմնականում պահպանվում է հրադադարը… Արծրուն Հովհաննիսյան

Nouvelles

Հրադադարի հայտարարելուց ժամեր առաջ հետո հակառակորդի գործողությունները սաստկացել են, բայց մեր զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները։

Այս պահի դրությամբ հիմնականում պահպանվում է հրադադարը՝ չնայած նրան, որ առանձին տեղերում իրականացվել են պրովակացիաներ և մեր կողմից տրվել են պատասխաններ։ Մասնավորապես, մինչև հրադադարի հայտարարելը՝

Ադրբեջանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք և հրադադարից հետո մեր կողմից չեզոքացվել են այդ խմբերը, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր։

Պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարը՝ այն հաշվարկով, որ հրադադարից հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի»,- այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

(Visited 187 times, 1 visits today)
Оцените статью