Ցավալի լուր. վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վահե Մելիքսեթյանը

Nouvelles

Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ 08.10.20-ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը:

Տաղանդավոր գիտնականի, փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։

Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։

Հավերժ փառք քեզ, մեր հերոս ընկեր»։

(Visited 419 times, 1 visits today)
Оцените статью