Երևանում ընթացող ԵՏՄ խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչն իր ցավակցությունը հայտնեց զոհված զինծառայողների հարազատներին․
«Պետք է շտապ դադարեցնել ռազմական գործողությունները և անցնել բանակցությունների։
Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը:
Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։