Ինչո՞ւ է ընդհատվել Ղարաբաղի թեմայով հանդիպումը. Բայրամովը լքել է ԱԳՆ–ի շենքը

Nouvelles

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի ու Սերգեյ Լավրովի մոսկովյան հանդիպման մեկնարկից որոշ ժամանակ անց ադրբեջանական դրոշով ավտոշարասյունը լքել է ԱԳՆ ընդունելությունների տունը և որոշ ժամանակ անց վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսիա-24»–ը։

«Հնարավոր է` բանակցությունների ընթացքում հարց է բարձրացվել, և լրացուցիչ խորհրդատվություններ են պահանջվել, որոնք կարելի էր անել միայն դեսպանատնից»,– նշում է հեռուստաընկերության թղթակիցը։

Հիշեցնենք` այսօր կեսգիշերին հայտնի դարձավ, որ Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Նա ասել էր, որ հրադադար պետք է հաստատվի գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել էին ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։

Հանդիպումը մեկնարկել է մոտավորապես 17։30–ին։ Տեղում աշխատող լրագրողները հայտնում են, որ մեկնարկից մեկ ժամ անց հանդիպումն ավելի քան մեկ ժամով ընդմիջվել է։

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքի վերաբերյալ առայժմ միայն ենթադրություններ են հնչում։

(Visited 11 162 times, 1 visits today)
Оцените статью