Հրապարակ թերթը գրում է. Երեկ հուզիչ գրառում կար Ֆեյսբուքում․ «Այսօր մեկ հրաշքի եւս ականատես եղանք, որ պետք է բոլորն իմանան:
Մեր հերոսի մայրը գրեց, որ որդին վիրավոր է ձեռքից, ոտքից, որովայնից, ու տեղափոխում են Երեւան… ուղարկեց նաեւ տղային խնամող բուժքրոջ ձայնագրությունը, ու ես քարացա…
Բուժքույրն ասում էր, որ տղայի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել ասկոլկան, որն էլ հենց փրկել է նրա կյանքը։ Առողջություն ենք քեզ մաղթում, մեր Հերոս տղա:
Հազար փառք մեր ամենազոր Տիրոջը: Անդադար աղոթեք մեր Հերոսների համար»։
(Visited 62 times, 1 visits today)