Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ. հայկական կողմը զգուշացնում է Ադրբեջանին

Nouvelles

Մինգեչաուրի եւ Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Մինգեչաուրի եւ Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։

Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ։

Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որեւէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»,- գրել է նա։

(Visited 633 times, 1 visits today)
Оцените статью