Այս պահին Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարտերը շարունակվում են

Nouvelles

Արցախի և Ադրբեջանի շփման գծում այս պահին մարտերը շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մարտերն այսօր առավոտյան սկսվել են նոր թափով, դրանք շարունակվում են: Գիշերը, որպես կանոն ևս մարտերը շարունակվում են, բայց առավոտյան թեժանում են:

Մեր Զինված ուժերը շարունակում են, անհրաժեշտ հակահարված տալով, հակառակորդին շպրտել ելման դիրքեր»,- ասաց Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում հակառակորդը կրել է մեծ քանակով կորուստներ:

(Visited 304 times, 1 visits today)
Оцените статью