Ալիևը «Հայաստանին վերջին շանսն է տվել» նրա ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է

Nouvelles

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է։ Նա հայտարարել է, թե համաձայն չէ ձևակերպման հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Բացի այդ, Բաքուն վերցրել ու չեղարկել է ստատուս-քվոն․

Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղում այլևս ստատուս-քվո չկա»։ Նա նաև հայտարարել է, որ «Երևանը պետք է կատարի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»։

Ադրբեջանի նախագահն այսքանով էլ չի սահմանափակվել ու հայտարարել է, թե «Երևանին վերջին շանսն է տալիս՝ բանակցային գործընթացին վերադառնալու ու Ղարաբաղից զորքերը դուրս բերելու համար»։

Նա նաև հույս է հայտնել, որ այս պահին Մոսկվայում ընթացող խորհրդակցությունները «շատ բան կպարզեն ու կընդունվեն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները»։

 

(Visited 1 669 times, 1 visits today)
Оцените статью