ԱՀ Պաշտպանության բանակը հայտնում է.
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:
Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ:
Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և
իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը»:
(Visited 964 times, 1 visits today)