ԲՀԿ խմբակցությունը հոկտեմբերի աշխատավարձը փոխանցում է Հայաստան հիմնադրամին

Nouvelles

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամի՝

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։ «Հայաստանի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, միայն միասնաբար՝ մեկ բռունցք դարձած մենք կարող ենք հաղթել թշնամուն և այս գործընթացում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը:

Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի ժողովուրդներին և հայոց բանակին»,- տեղեկացրել է խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը:

 

(Visited 170 times, 1 visits today)
Оцените статью