Մոտակա օրերին ճնշումներ են լինելու Էրդողանի վրա. Արցախի ԱԺ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Nouvelles

Մենք չենք աղերսելու, չենք խնդրելու հրադադար: Պատերազմը սկսել են Ադրբեջանի իշխանությունները, վարում են արդեն Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանությունները:

Մեր հարևան, մեր բարեկամ գերտերություններն արդեն գիտակցում են, որ սա Արցախի հիմնախնդրի հարց չէ: Այս մասին Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Էրդողանն ուզում է քիթը խոթել Անդրկովկաս, ուստի հարևան գերտերությունները պետք է իմանան դա՝ սա Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի պատերազմը չէ, այն արդեն դուրս է գալիս այլ հարթություն: Կարծում եմ, որ գերտերություններն արդեն մտահոգված են իրենց շահերով, քանի որ կորցնելով այս տարածարշրջանում Հայկական աշխարհը՝ կորցնելու են իրենց ազդեցությունն Անդրկովկասում: Թուրքիայի կողմից դրված է մեծ Թուրանի ծրագիրը:

Ես համոզված եմ, որ մոտակա օրերին ճնշումներ են լինելու Էրդողանի վրա, և արդեն պետք է սկսեին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ»,- ասաց ԱՀ ԱԺ նախագահը: Նրա խոսքով՝ Էրդողանն իրեն թույլ է տալիս մեղադրել ԵԱՀԿ ՄԽ-ին անգործության մեջ, հայերին մեղադրում է պատերազմը սկսելու մեջ։

«Սա ցինիկ, հոգեկան հիվանդ մարդու հայտարարություններ են»,- հավելեց Թովմասյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

(Visited 126 times, 1 visits today)
Оцените статью