Լավ լուրեր՝ սահմանից. Էրդողանն ու Ալիևը, կարծես թե սկսում են հասկանալ․․․

Nouvelles

ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է․

ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել․․․

Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․․․

Արցախի նախագահն էլ իր հերթին ասել է․․․

Անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը․․․

Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․․․

Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները․․․

Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները․․․

Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո․․․ Հաղթանակը մերն է լինելու, վստա՛հ եղեք․․․

Սիրելի հայրենակիցներ, հավելենք, որ, թերսև այս գիշերը, առաջինն էր, որ անցել է համեմատաբար ավելի խաղաղ վիճակում, թեպետ, մարտերը չեն դադարել․․․

Բայց սա, կարող է մի բանի մասին խոսել, որ Ալիևն ու Էրդողանը՝ հասկանալով, որ ոչ մի կերպ չեն կարողանում ճեղքել հայերի պաշտպանությունը, ստիպված հետ քայլ են կատարում․․․

Բոլոր դեպքերում չպետք է գեթ մեկ վարկյան անգամ կորցնենք զգոնությունն ու մեր մարտը տանենք մինչև հաղթանակ: Իր էջում գրել է Լիլիթ Հակոբյանը

(Visited 3 456 times, 1 visits today)
Оцените статью