ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Լեռնային Ղարաբաղում հակամարտության թեմայով բանակցություններ անցկացնելու հստակ ծրագիր դեռևս չունի։
Սակայն տարածաշրջանում պատերազմ է ընթանում, իրադարձություններն արագ են զարգանում, այդ իսկ պատճառով գուշակություններ անելը դժվար է։ ԱՅս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե դա անհրաժեշտ համարվի, ոչ մի կասկած չկա, նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր գործընկերների հետ»,- հայտարարել է Պեսկովը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նման բանակցություններ տեղի ունենան այս շաբաթ, Կրեմլի խոսնակն ասել է․ «Դեռևս հստակ ծրագիր չկա»։
(Visited 180 times, 1 visits today)